Եղանակ
Սամցխե-Ջավախեթիում եղանակը վատանում է

 

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մարտի 16-ին սպասվում է անձրև, բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն, տեղ-տեղ առատ։ Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են ջրի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել, իսկ լեռնոտ շրջաններում՝ սողանքներ և սելավներ։

Ախալցիխեում մարտի 17-ին և 18-ին սպասվում է անձրեւ: Օրվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը պետք է լինի +11 և +12 աստիճան, իսկ գիշերը՝ - 2 և +2 աստիճան։ Անձրև է տեղում նաև Բորջոմիում։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը սպասվում է +14 և +11, գիշերը՝ +3 և +6 աստիճան տաքություն։ Օդերեւութաբանները Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են +4 և +3, իսկ գիշերը՝ - 7 և - 2 աստիճան։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մինչև մարտի 19-ը սպասվում է անձրևային եղանակ և ցրտահարություն։

 

| Print |