Եղանակ
Տեղումնառատ եղանակ է սպասվում Վրաստանում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ ապրիլի 11-13-ը Վրաստանի որոշ շրջաններում կպահպանվի անձրևային եղանակ։

Թբիլիսիում ապրիլի 12-13-ին կդիտվի տաք եւ հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +22, +24 աստիճան տաքություն։

Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) ապրիլի 11-12-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, իսկ ապրիլի 13-ին հնարավոր է անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +18, +20 աստիճան։

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) առանձին վայրերում սպասվում է անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +20, +22 աստիճան տաքություն։

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) առանձին վայրերում սպասվում է անձրեւ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +15, +17 աստիճան տաքություն։
| Print |