Եղանակ
Ինչ եղանակ է սպասվում Սամցխե-Ջավախեթիում
Ապրիլի 18-ին Վրաստանում կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակ. Ապրիլի 19-20-ը տեղ-տեղ կդիտվի անձրեւ, հնարավոր է նաեւ կայծակ։

Ախալցիխեում սպասվում է առանց տեղումների և արևային եղանակ: Օրվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կլինի +26 և +24 աստիճան, իսկ գիշերը՝ +8 և +9 աստիճան։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ սպասվում է արևոտ և առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը՝ +21 և +20, իսկ գիշերը՝ +5 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են +19 և +18, գիշերը՝ +4 աստիճան տաքություն։

Ապրիլի 19-ից լեռնային շրջաններում կդիտվի արևոտ եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29 աստիճան։ Արեւելյան Վրաստանում պարբերաբար տեղումներ կլինեն:
| Print |