Եղանակ
Եղանակի կանխատեսումը Սամցխե-Ջավախեթիում
Ապրիլի 23-24-ին Վրաստանի առանձին վայրերում կդիտվի անձրեւ, հնարավոր է նաեւ կայծակ։ Վրաստանում եղանակը վատթարանում է: Այս մասին լրագրողներին հայտնել են Շրջակա միջավայրի ազգային գործակալության հիդրոօդերեւութաբանության կանխատեսումների բաժնում։

«Ապրիլի 23-24-ին Արեւելյան Վրաստանի առանձին շրջաններում շոգի ֆոնին հնարավոր է կարճատեւ անձրեւ՝ կայծակով և կարկուտ, իսկ ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 25-ին ցերեկը կբարձրանա մինչև +34, +36 աստիճան, տեղ-տեղ կդիտվի հարավ-արևելյան քամու ուժգնացում։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Ֆասանաուրի, Դեդոպլիստսկարո) ապրիլի 23-24-ը տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և կայծակ և կարկուտ, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +28, +30 աստիճան։

Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո, Դեդոփլիսծղարո) ապրիլի 23-24-ը տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև՝ կայծակով և կարկուտ, իսկ 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +21, +23 աստիճան»,- նշված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։

Ապրիլի 25-ից լեռնային շրջաններում կդիտվի արևոտ եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա մինչև 29 աստիճան։
| Print |