Եղանակ
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում հունիսի 20-ից 22-ը սպասվում է կարճատև անձրև՝ կայծակ, տեղ-տեղ առատ կարկուտ և քամու ուժգնացում։

Ըստ նրանց զեկույցների, Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են հանգեցնել գետերի վարարումների, լեռնոտ և լեռնային շրջաններում սողանքների առաջացման և ակտիվացման (ռիսկի մակարդակը միջին է):
| Print |