Եղանակ
Վրաստանում սպասվում է ուժեղ քամի
Բնապահպանության ազգային գործակալության տեղեկություններով, սեպտեմբերի 28-ի օրվա վերջից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ, Վրաստանի արևելյան շրջաններում, արևելյան ուղղության ուժեղ քամի է սպասվում:

Սինոպտիկների կանխատեսումներով, այդ ժամանակահատվածում ուժեղ քամի է սպասվում նաև Վերին Իմերեթիում և Կոլխեթիի դաշտավայրում:

Նրանց տեղեկությունների համաձայն, քամին ժամանակ առ ժամանակ ավելի կուժեղանա, սակայն վտանգի մակարդակը միջին է։


| Print |
თეგები: եղանակ / քամի /