Եղանակ
Առաջին ձյունը Սամցխե-Ջավախեթիում
Արդեն երկու օր է, ինչ Սամցխե-Ջավախեթիի լեռնային գյուղերում ձյուն է տեղում: Առաջին ձյունը եկել է Ջավախեթիի լեռներին և Ադիգենի գյուղերին: Ձյուն է տեղացել նաև Աբասթումանում:

Առավոտից Աբասթումանիի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են ձյունածածկ աստղադիտարանի լուսանկարներ:

Օդերևութաբանները հայտնում են, որ մինչև հոկտեմբերի 22-ը անձրևային եղանակ կպահպանվի, երկրի լեռնային և բարձրադիր շրջաններում՝ ձյուն: Հնարավոր է ամպրոպ, քամու ուժգնացում, ծովում՝ 3-4 բալանոց փոթորկալից ալեկոծություն:

Սպասվող տեղումներն ակնկալվում է, որ կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման:
| Print |