Հարցազրույց
Ջավախահայությունը պահանջում է բացել սահմանը (Տեսանյութ)
Այսօր, փետրվարի 3-ին, Ախալքալաքում ընթացող ցույցը շարունակվեց երկու ժամ: Քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանի դիմաց հավաքված մարդկանց միակ պահանջը սահմանների բացելն է:

Ցույցի մասնակիցների խոսքով, եթե նրանց պահանջը մեկ շաբաթում չբավարարեն և նրանց ցանկալի արդյունքին չհացնեն, աոա կհավաքվեն նաև երրորդ անգամ:

«Եթե մնացած երկրների հետ սահմանները բացել են, ապա Հայաստանի և Ռուսաստանի հետ ինչու՞ չեն բացում, թե համաճարակ է, ուրեմն բոլոր երկրների հետ հավասար կապ պետք է լինի»,- ասում է ցույցի մասնակիցներից մեկը:

Բնակչության հետ հանդիպես Ախալքալաքի քաղաքապետը: Յուրի Ունանյանը ժողովներին բացատրում է, որ սահմանների բացումը իրենց իրավասությունների մեջ չէ:

«Մենք էլ ձեզ նման, փոքր մարդիկ ենք: Սահմանների բացումը մեզանից կախված չէ: Ես էլ ունեմ հարազատներ, բայց լսեք և հասկացեք, որ համաճարակային վիճակ է և դրա համար է, որ սահմանները մինչ օրս փակ են»,- հայտարարում է Յուրի Ունանյանը:

Ախալքալաքում, սահմանների բացման պահանջող խաղաղ բողոքի ցույցը, արդեն երկրորդ անգամ է ընթանում: Ջավախքի բնակչությունն իրենց պահանջարկներն առաջին անգամ բարձրաձայնեցին հունվարի 31-ին: Ցույցն այսօր՝ փետրվարի 3-ին, քաղաքի կենտրոնում ընթանում է ժամը 14:00-ից:


| Print |