Covid19
COVID-19 և դեզինֆորմացիաները
Ապատեղեկատվությունը, ժամանակակից աշխարհում, վիրուսային կերպով տարածվում է և այն նկատվում է COVID-19-ի հետ կապված բոլոր տեղեկություններում. Որտեղից և ինչպես է առաջանում վիրուսը, ինչպես է փոխանցվում, ինչպես կարել է բուժել: Նմանատիպ տեղեկատվությունը հատկապես այն դեպքում է վտանգավոր, երբ նյութը լայն տարածություն է ձեռք բերում և հասարակության համար հայտնի անձինք կամ ընկերություններն են տարածում:

Կորոնավիրուսի հետ կապված դեզինֆորմացիան պարունակում է շատ կեղծ նյութեր.

Նիկոտինի օգտագործումը պաշտպանում է վիրուսից, ալկոհոլի օգտագործումը կանխում է վիրուսի տարածումը, ճաշերի մեջ պղպեղի ավելացմամբ կխուսափենք վիրուսից, շատ տաք լոգանք ընդունելուց վիրուսը մահանում է, եթե քիթը լվանանք աղի ջրով, վիրուսից պաշտպանված կլինենք, 25-ից բարձր ջերմաստիճանի, կամ շատ ցածր ջերմաստիճանի ժամանակ վիրուսը ոչնչանում է, 5G ինտերնետը հանդիսանում է կորոնավիրուսի տարածման պատճառ և այլն:

Դեզինֆորմացիայի տարածումը կարող է ունենալ տարբեր շարժառիթներ, այդ թվում քաղաքական, բիզնես կամ անձնական օգուտ ստանալու նպատակով: Չնայած, կեղծ տեղեկության տարածման աղբյուրը կարող են հանդիսանալ նաև բարյացակամ քաղաքացիները, տարածելով, կամ միմյանց ուղարկելով:

ՄԱԿ-ը նախազգուշացնում է մեզ, որ զանգվածային վախի և անորոշության ֆոնին շատ հեշտ է տարածել կեղծ լուրեր, որոնք վտանգ են ներկայացնում մարդու առողջության և կյանքի համար:

Այսօրվա դրությամբ, կան բազմաթիվ փաստեր կեղծ լուրերը սխալ ներկայացնելու հետևանքների վերաբերյալ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, այնպես ինչպես Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի մասին կայք-էջում տարածք է հատկացրել կեղծ տեղեկությունների համար, որպեսզի մարդկանց համար հասանելի լինի ճիշտ և հուսալի տեղեկություն, և հնարավորություն ունենան ստուգել իրենց հետաքրքրող հարցերը:

Կարևոր է իմանալ, որ.
1. Նիկոտինի օգտագործումը առողջական խնդիրները միանշանակ ավելացնում է և ոչ թե նվազեցնում

Ծխախոտի պատճառով տարեկան ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում, այստեղից 7 միլիոնից ավելին առաջանում է ծխախոտի ուղիղ օգտագործումից, իսկ մոտ 1.2 միլիոն մահվան դեպքերը կախված են կրկնակի ազդեցությանը: Սա ընդհանուր մահացության 12-14%-ն է, իսկ Վրաստանում (Հիվանդությունների վերահսկման հասարակական առողջապահության ազգային կենտրոնի համաձայն) ծխախոտը մահացության 22%-ի պատճառն է: Ծխախոտը օգտագործողների կեսին սպանում է: Այսօրվա դրությամբ, աշխարհում ծխախոտ օգտագործողները մոտ 1,3 միլիարդ մարդ է կազմում, 80%-ից ավելին, ցածր և միջին եկամուտային պետություններում են ապրում: Ծխախոտի ցանկացած ձևը (էլէկտրոնային սիգարետ, Չիլիմ և այլն) առողջության համար վնասակար է և գոյություն չունի ծխախոտի անվտանգ չափ: Նրանք բացասական են ազդում թոքերի վրա, շնչառական-անոթային համակարգի վրա, ինչի վրա ազդեցություն է գործում նաև Կովիդ-19-ը: 
ինտերնետի, այլ րադիոյի կամ ինտերնետ գծով վիրուսը չի փոխանցվում

2. 5G ինտերնետի, այլ րադիոյի կամ ինտերնետ գծով վիրուսը չի փոխանցվում

Սոցիալական կայքերում, այդ թվում նաև վրացականներում, հանդիպում է դեզինֆորմացիա, որի համաձայն 5G ինտերնետով դիտավորյալ տարածում են կորոնավիրուսը և գլոբալ կերպով վարակում մարդկանց: Նման կեղծ լուրերը մեզ տեղեկացնում են, որ 5G ինտերնետի տեղադրման համար հայտարարվեց կարանտին և նմանատիպ ինտերնետ ցանցը հատկապես վտանգավոր է, այսինքն, այն ավելի խելացի է և վերահսկողության ունակություն ունի:

Նշված տեղեկությունը դիտավորյալ տարածված կեղծիք է: 5G րադիոալիքը (ցանցը) այնպես, ինչպես 3G, 4G ցանկացած այլ հեռախոսացանց, կախված է ինտերնետի արագության և տեխնիկական հնարավորությունների հետ, այն անլար է և նման կերպ կորոնավիրուսի տարածումն անհնար է: Կորոնավիրուսը չի տարածվում ոչ մի հեռախոսի, ինտերնետի կամ րադիո ցանցով: Կորոնավիրուսը տարածվում է օդային միջոցով, երբ վարակված անձը հազում է, փռշտում կամ խոսում:
Վարակումը կարող է առաջանալ վիրուսով աղտոտված մակերեսին դիպչելով, այնուհետև դիպչելով ձեռքին, բերանին կամ աչքերին:

3. Ինչպես հայտնաբերել ապատեղեկատվությունը

Այսօր ինտերնետի և սոցիալական կայքի օգտատերերը հարկավորին հարկավոր է որոշակի գիտական և գիտական մոտեցում, որ լայն տարածված դեզինֆորմացիայի զոհ չդառնան: Ստորև բերված խորհուրդները կօգնեն ձեզ գնահատել տեղեկատվության հուսալիությունը:

Հաճախ դեզինֆորմացիա է այն հայտարարությունը, որը հանելուկային կամ շատ հեշտ է: (Օրինակ, աղջիկը 7 օր խմում էր վարունգի աղ և բուժվում էր սպորտային սպազմաներից: Մաքուր ալոեն, մեղրում և սպիրտում խառնեք և քաղցկեղից կբուժվեք և այլն:)
Ստուգենք, կա թե ոչ նույն տեղեկությունը այլ կայքերում հրապարակված: Ստուգենք աղբյուրի հեղինակի ինքնությունը, որոնենք տեղեկություն նրա մասին: Ստուգենք, ունի թե ոչ հեղինակը որևէ անձնական հետաքրքրություն նշված թեմայի շրջանառության հետ կապված և ինչպիսին է այդ հետաքրքրությունը:

4. Ինչու է տարծվում դեզինֆորմացիան այսպես հեշտությամբ

Դեզինֆորմացիայի արդյունավետ և լայն տարածվելն ունի բազմաթիվ պատճառներ: Քարոզչությունը տարբեր երկրներում քաղաքական նպատակներին հասնելու գլխավոր զենքն է և դրա տարածմանը նպաստում են հատուկ հոգեբանական գործոններերը:

Ռուսաստան – հայտնի է բոտերի գործարան, (The Internet Research Agency IRA; Агентствоинтернет-исследований), որը գտնվում է Սանկտ-Պետերբուրգում և 24 ժամ շարունակ աշխատում է կեղծ տեղեկությունների տարածման, հանրությունը բևեռացնելու, սոցիալական հակասություններ հրահրելու և Ռուսաստանի Դաշնությանը նպաստող տեղական իրադարձությունների խթանման համար:

Լայտ տարածված և հաստատված է, ռուսական վերոնշյալ գործարանի ակտիվ ներգրավվածությունը, Ամերիկայում անցկացվող 2016 թվականի ընտրություններում: Ռուսաստանի կայսրությունը ոչ միայն ԱՄՆ-ում, այլև նրա հարևանությամբ նույնպես տարածում է ապատեղեկատվություն, նմանատիպ կեղծ լուրերի վառ օրինակներից մեկը այն է, իբր պատվաստանյութը օգնում է մարդու «չիպավորման» գործընթացին: Բայց, իհարկը ոչ այն ԲՑԺ-ն, (BCG) որը դեռ Խորհրդային Միության ժամանակ, այնպես ինչպես ժամանակակից Ռուսաստանում, նորածիններին պարբերաբար սրսկում էին:

Վրաստան – Ֆեյսբուկի կողմից, 2019, 2020 թվականներին անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ վրաց ժողովուրդը պաշտոնական իշխանության և ընդդիմավոր ուժերի կողմից ուղղված ապատեղեկատվության զոհն է:

2019 թվականի դեկտեմբերի 20-ին, ֆեյսբուքը հրապարակեց պաշտոնական հայտարարություն, որում կարդում ենք, որ ֆեյսբուքը վրաց երազանքի կառավարության ու նրա հետ կապված գովազդային գործակալություն «Պանդա»-ի հարյուրավոր ապատեղեկատվության էջ է ջնջել: 38 ֆեյսբուքյան հաշիվ, 344 էջ, 13 խումբ և 22 ինստագրամ հաշիվ, նշված դեզինֆորմացյան տարածող էջերում և գովազդներում, ըստ ֆեյսբուկի՝ $316,000. Նշված հաշիվների նպատակն էր տեղական օգտատերերի վերաբերյալ ապատեղեկատվության տարածումն էր. Ընտրությունների, Կառավարական քաղաքականության, Հանրայի աշխատողների մասին ցանկացած տեղեկության տարածումը և տեղական ակտիվիստների ու ընդդիմավորներին քննադատելը:

2020 թվականի ապրիլին, Ֆեյսբուքը կրկին անցկացրեց նման հետազոտություն և ջեղարկեց վրաց երազանքի հետ կապված և Կոկա Ղանդիշվիլու կողմից կառավարվող «Է Sպերսոնա»-ն: Ֆեյսբուքը ջնջեց Էսպերսոնայի հետ կապված 101 ֆեյսբուքյան հաշիվ, 511 էջ, 122 խումբ և 56 ինստագրամ հաշիվ: ապրիլ ասմին անցկացված հետազոտության արդյունքում, ֆեյսբուքը նաև հայտնաբերեց ընդդիմավոր կուսակցություն՝ «Միասնական ազգային շարժման» հետ կապված ապատեղեկատվական էջեր՝ 23 ֆեյսբուքյան հաշիվ, 80 էջ, 41 խումբ և 9 ինստագրամ հաշիվ:

Նման ապատեղեկատվությունը հասարակությանը հեշտությամբ խուճապի մատնելու մեջ մեծ դեր է խաղում հոգեբանական հատկանիշները, որոնց դեմ պայքարելու համար, ինչպես հոգեբաններն են ասում, պետք է «պաշտպանվենք ինքներս մեզանից»:

Հաստատման նկատմամբ նախնական կողմնակալությունը (confirmation bias)՝ Մեր գաղափարները, համոզմունքները ամրապնդող և մեր գաղափարներին հակասող կամ մարտահրավեր պարունակող տեղեկատվությունը որոնող միտում:
Հավատքի համառություն (Belief perseverance)՝ գաղափարամիտություն, երբ սկզբնական հավատքն ու գաղափարները չենք փոխում, անգամ այն դեպքում, երբ ապացույցները հակասում են դրանց:
| Print |