Covid19
Բնակչությանը հուզող հարցերը, նոր իրադարձությունների վերաբերյալ
Կորոնավիրուսը փոխեց աշխարհի տնտեսական ռիթմն ու մարդկանց կենսակերպը։ Մի քանի ամսում աշխարհն անցավ հեռավար կյանքի, սամանափակվեց մարդկային շփումները, կենցաղը։ Քաղաքացիների եկամուտը նվազեց: Ոմանք չկարողացան լքել երկիրը, ոմանք չկարողացան նշել հարսանիք, ծնունդ, վերջին զանգ և այլն: Այս ամենն իհարկե իր անդրադարձն ունեցավ նաև Վրաստանի վրա:
Քանի որ բնակչության զգալի մասը աշխատում և եկամուտ էր ստանում արտագնա աշխատանքներից, նրանց նույնպես հարվածեցին վարակաբանների որոշումները: Փակվեցին սահանները, աշխատավայրերը, մարդիկ հայտնվեցին անհուսալի վիճակում:

Վրաստանի կառավարությունը, հաշվի առնելով ստեղծված դրությունը, որոշեց փոքր չափով օգնություն տրամադրել քաղաքացիներին: Ձևակերպեցին հակաճգնաժամային ծրագիր,որի համաձայն սկսվեց ֆինանասապես օգնություն տրամադրել Վրասանի քաղաքացիներին՝ գործազուրկ մարդկանց, երեխաներին և այլոց:

Ոմանք օգտվեցին հակաճգնաժամային ծրագրից, ոմանք՝ ոչ: Սակայն գլխավոր խնդիրը ապատեղեկատվությունն ու մարդկային հուսահատությունն է:

Վրաստանի կառավարությունը, մի շարք հեռուստաընկուրություններ և լրատվական կայքեր, այդ թվում նաև Ախալցիխեի 9-րդ ալիքը, փորձում են տարածել ճշգրիտ տեղեկություններ: Այս ընթացքում մեր կայքում տեղադրվում են բազմաթիվ տեղեկություններ, ծրագրերի, փոխանցվող գումարների, գրանցումների մասին, սկսվել են հատուկ հաղորդումներ, թողարկումներ, Կովիդ19-ի և օգնությունների վերաբերյալ:

Հետևորդները դիմում են տարբեր հարցերով, առանձնացրել ենք հաճախ տրվող հարցերը, ի պատասխան որոնց, պատրաստվել է այս նյութը:

Հաճախ տրվող հարցերից մեկը. «Արդյոք կանայք կամ տնային տնտեսուհիները ստանալու են օգնություն կառավարության կողմից»:

Մարդկանց մեջ առաջացել է նաև կարծիք, որ նորից են սկսվելու 300 լարիի չափով օգնությունները: Նշենք, որ այդ օգնությունը եղել է միանվագ և կրկին փոխանցման մասին կառավարությունից դեռևս ոչ մի խոսք և հայտարարություն չի հնչել:

Շատերին է հուզում նաև այն հարցը, թե արդյոք 300 լարի օգնություն է տրվելու ամեն ընտանիքի: 300 լարի օգնությունը եղել է ինքնազբաղ անձանց և արտագնա աշխատանքի մեկղոների համար: Գրանցումն արդեն ավարտվել է և իշխանության ներկայացուցիչները այս նախադասությունը բացառում են:

Կան նաև հատուկ կայքեր, որոնք մարկդանց ուշադրությունը գրավելու և սեփական հետաքրքրությունները առաջ մղելու նպատակով տարածում են կեղծ տեղեկություններ:

Բնականաբար, ցանկացած տեղեկություն հնարավոր է ստուգել, օգտվելով կառավարության պաշտոնական կայքից և կամ հուսալի լրատվամիջոցներից:

«9-րդ ալիքը» իր հերթին, ամենօրյա և ամենժամյա կարգով, կայքում, որտեղ նյութերը հրապարակվում են երկու լեզվով (վրացերեն և հայերեն), տեղադրում է ստույգ տեղեկություններ, կառավարության մշակված ծրագրերի, իրականացվող գործողությունների, տրվող արտոնությունների և օգնությունների վերաբերյալ: Ցանկացած հետաքրքրող հարցով կարող եք դիմել, մեր անձնակազմը պատրաստ է տրամադրել ճիշտ տեղեկություններ:
| Print |