Covid19
Ինչպիսի կեղծ տեղեկություններ և հարցեր ունեն մարդիկ, Covdi19-ի վերաբերյալ
1. Ինչու չի կարելի կորոնավիրուսի դեպքում ինքնուրույն հակաբիոտիկներ ընդունել
Հակաբիոտիկներ իինքնուրույն ընդունումը՝ հատկապես վիրուսային ինֆեկցիաների դեպքում, որոնց է դասվում նաեւ COVID-19-ը, առողջության համար կարող է ունենալ վտանգավոր հետեւանքներ: Մասնագետների խոսքով՝ COVID-19-ը հակաբիոտիկների ընդունման համար ցուցված չէ, քանի որ վիրուսային ինֆեկցիա է:

2. Ինչպե՞ս ճիշտ կրել դիմակը եւ ո՞ր դեպքում իմաստ ունի այն կրելը - Ինչպե՞ս ճիշտ կրել եւ հանել բժշկական դիմակը՝
  • Դիմակը կրելուց առաջ ձեռքերը լվացեք կամ մշակեք սպիրտ պարունակող հակասեպտիկով;
  • Դիմակը պետք է փակի քիթն ու բերանը, դեմքի եւ դիմակի միջեւ բաց մասեր չպետք է լինեն, եւ դա հենց պատճառներից մեկն է, որ սովորական դիմակներն անարդյունավետ են կորոնավիրուսի դեմ;
  • Երբ դիմակ եք կրում, չպետք է ձեռքով դիպչեք դրան: Եթե այնուամենայնիվ դիպչել եք, ձեռքերը լվացեք կամ մշակեք սպիրտ պարունակող հակասեպտիկով;
  • Դիմակը պետք է ժամանակ առ ժամանակ փոխել: Որոշ մարդիկ ասում են, թե այն պետք է փոխել 25-40 րոպեն մեկ, մյուսներն էլ՝ ավելի հաճախ: ԱՀԿ փորձագետների կարծիքով՝ դիմակը պետք է փոխել, երբ այն խոնավացել է:
  • Դիմակը հանել խորհուրդ է տրվում հետեւի ռեզինից բռնելով եւ չդիպչելով առջեւի մասին: Օգտագործված դիմակն անհրաժեշտ է անմիջապես դեն նետել եւ ձեռքերը լվանալ կամ մշակել հակասեպտիկով;
  • Մեկանգամյա օգտագործման դիմակները կրկին օգտագործել չի կարելի:
3. Ի՞նչ անել, եթե ինչ-որ մեկը հաճախ փռշտում է 
Պետք է նրա հետ շփումից հետո ախտահանել ձեռնոցները մաշկի համար նախատեսված ախտահանիչով, հանել օգտագործված դիմակը ճիշտ ձեւով՝ չդիպչելով արտաքին կողմին, օգտագործել նոր դիմակ եւ ձեռնոցներ, ցանկալի է լվանալ դեմքն ու քիթը: Խորհուրդ տալ դիմել ընտանեկան բժշկի օգնությանն ու անհապաղ ստուգվել: 

4. Ապահո՞վ են արդյոք մաքրման աշխատանքները
  • Մաքրող անձնակազմի կողմից բացառվում է մեկուսացված հյուրերի հետ սերտ շփումը:
  • Մաքրելու ընթացքում անհրաժեշտ է կրել ձեռնոցներ, իսկ ձեռնոցներ օգտագործելուց առաջ և հետո լ ձեռքերը պետք է լվանալ և ախտահանել ալկոհոլային հիմքով ախտահանիչով: Մաքրող անձնակազմը կարող է սենյակը մաքրելիս կրել եռաշերտ վիրաբուժական դիմակ (լրացուցիչ նախազգուշական միջոցառում):
  • Նախքան սենյակ մտնելը, մաքրող անձնակազմը կարող է տեղեկանալ հյուրերի ինքնազգացողության մասին, և ախտանշանների առկայության դեպքում խնդրել, որպեսզի նրանք կրեն եռաշերտ վիրաբուժական դիմակ:
5. Երեխաները COVID-19-ի «գերտարածողներ» են
Չնայած երեխաները համարվում են մանրէների և բացիլների «գերտարածողներ», օրինակ՝ գրիպի դեպքում, COVID-19-ի ներկայիս ապացույցները ենթադրում են, որ դպրոցներում երեխայից երեխա փոխանցումը հազվադեպ է: Բացի այդ, աշխարհում ոչ մի տեղ չկան տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ այս վիրուսի հիմնական տարածումը տեղի է ունեցել երեխաների մոտ: Չնայած դա հնարավոր է, ապացույցները ներկայումս ենթադրում են, որ երեխաները չեն հանդիսանում COVID-19 հարուցող վիրուսի գերտարածողներ:

6. Ի՞նչ ՉԻ կարելի անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար
Ինչպես պնդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները, կորոնավիրուսից պաշտպանվելու համար ՉԻ կարելի՝
  • ծխել;
  • միքանիդիմակկրել;
  • հակաբիոտիկներընդունել
Կորոնավիրուսիցպաշտպանվելուհամարխորհուրդչիտրվումնաեւհաճախտաքլոգանքընդունել:

7. Սխտոր ուտելը օգնում է արդյոք վիրուսի տարածման կանխարգելմանը
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար սխտոր ուտելը անիմաստ է: Սխտորը, իհարկե, օգտակար է, սակայն չի կարելի այն չարաշահել: Սխտորն օգտակար է, հակամանրէային հատկություններ ունի, սակայն հաստատված չէ, որ կանխում է վարակը:

8. Ճիշտ է, որ եթե 10 վայրկյան առանց դժվարության կարողանաք շունչը պահել, ապա ձեզ մոտ կորոնավիրուսի կամ վարակի ոչ մի ախտանիշ չկա
Միանշանակ ո՛չ․ շունչը պահելը չի կարող ճիշտ պատասխան տալ, քանզի այն չի կարող ախտանշել՝ արդյո՞ք թոքերում ֆիբրոզ կա, թե՞ ոչ։ Եվ, ավելին, ֆիբրոզը նույնպես չի կարող համարվել COVID-19-ի ախտանիշ։

9. Ճիշտ է, որ տան պայմաններում պատրաստված ձեռքի ախտահանիչները կամ օղին փրկում են վարակվելուց
Ցավոք, ո՛չ։ Տան պայմաններում պատրաստված ախտահանիչի բաղադրիչները գուցե մաքրեն անշունչ առարկաները, բայց ո՛չ մարդու մաշկը։ Իսկ շատ օղիներ չեն պարունակում այնքան ալկոհոլ, որ հնարավոր լինի մեծ արդյունավետությամբ ախտահանել մաշկը։

10. Եթե Ամեն 15 րոպեն մի քանի կում ջուր խմել, ապա վիրուսը չի մոտենա մարմնին, ճիշտ է արդյոք
Սխալ է։ Ջուր խմելն առհասարակ միշտ է առողջարար, սակայն այն չի կարող կանխել կորոնավիրուսով վարակումը։ Վիրուսն անցնում է օրգանիզմ ներշնչման ժամանակ` օդակաթիլային ճանապարհով, ուստի ջուրը չի կարող «լվանալ» վիրուսը ձեր օրգանիզմից։

11. Ինչպիսին է կորոնավիրուսով ընտանիքի անդամի վարակվելու հավանականությունը
Հայտնի է, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը առավել հաճախ փոխանցվում է վարակված մարդու հետ սերտ շփման ընթացքում:Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսով վարակվածի հետ նույն տանը ապրող մարդկանց համար վարակվելու վտանգը կարող է հասնել 35%-ի: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) կողմից անցկացված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ հավանականությունը կարող է ավելի բարձր լինել:Ամերիկյան երկու քաղաքների տվյալների համաձայն՝ վարակվածների հետ ապրող մարդկանց 53%-ը վարակվել է կորոնավիրուսով: Միաժամանակ, վարակի հավանականությունն ավելի մեծ է, եթե առաջին վարակվածը 18-57 տարեկան է (57%), եւ ավելի ցածր, եթե նրա 18 տարին չի լրացել (43%):

12. Ինչու է COVID-19-ը թրոմբերի զարգացման հանգեցնում
Գիտնականները պարզել են, որ COVID-19-ը կարող են աուտոիմուն մարմինների առաջացման հանգեցնել արյան մեջ, գրոհում են բջիջները եւ թրոմբներ են ատաջացնում զարկերակներում, երակներում եւ մանրադիտակային անոթներում:Այդ թրոմբները կարող են ինսուլտի հանգեցնել, ինչպես նաեւ սահմանափակել արյան հոսքը` նվազեցնելով թթվածնի հասանելիությունը բջիջներին: Նման աուտոիմուն մարմինները հայտնաբերվում են ոչ միայն COVID-19-ով հիվանդների, այլեւ հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ կոչվող աուտոիմուն հիվանդություն ունեցող մարդկանց մոտ:

13. Ե՞րբ է հարկավոր կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել` ճշգրիտ արդյունք ստանալու համար
Եթե կորոնավիրուսի ախտորոշման թեստը հանձնել վարակվելուց հետո 8-րդ օրը կամ առաջին ախտանշանների հայտնվելուց հետո, կեղծ բացասական արդյունք ստանալու հավանականությունը նվազագույն կլինի: Վարակվելուց հետո առաջին օրերին վիրուսի կոնցենտրացիան օրգանիզմում դեռ շատ փոքր է` անալիզի միջոցով այն հաստատելու համար:

14. Պայքարում է արդյոք կոճապղպեղը վիրուսների դեմ
Կոճապղպեղի մեջ, կան բավական շատ նյութեր, որոնք ընդունակ են պայքարել մանրէների դեմ: Բայց սա նշանակում է, որ այդ մթերքն ունի հակաբակտերիալ, այլ ոչ թե հակավիրուսային հատկություններ: Սա հարմար չէ վիրուսներից պաշտպանվելու համար: Եթե կոճապղպեղը չարաշահել, դա կարող է գաստրիտ եւ աղեստամոքսային համակարգի հետ կապված այլ խնդիրներ առաջացնել: Այս բոլոր խնդիրները թուլացնում են իմունային համակարգը, ինչը հատկապես վտանգավոր է, եթե հաշվի առնենք կորոնավիրուսով վարակվելու ռիսկը:

15. Հնարավոր է արդյոք վարակվել երկրորդ անգամ
Եթե մարդը հիվանդացել է կորոնավիրուսային վարակով, դա չի պաշտպանի նրան նորից վարակվելուց: COVID-19-ից ապաքինված մարդկանց օրգանիզմում կորոնավիրուսի դեմ հակամարմինների քանակը ժամանակի ընթացքում կարող է նվազել, ինչը հանգեցնում է բնական իմունիտետի նվազման եւ կրկին վարակվելու ռիսկի մեծացման:

16. Երկշաբաթյա արգելափակումը արդյոք կդադարեցնի COVID-19-ի տարածումը

Երկու կամ երեք շաբաթյա սահմանափակումներ կիրառելը, այնուհետև դրանք վերացնելը և մեր բնականոն կյանքին վերադառնալը չի դադարեցնի COVID-19-ի տարածումը: COVID-19 ունեցող մարդկանց մեծամասնությունն ունի միայն թեթև ախտանիշներ կամ առանց ախտանիշների են: Միայն երկշաբաթյա արգելափակման վտանգն այն է, որ առանց ախտանիշների COVID-19-ով վարակված անձինք կարող են անգիտակցաբար այլ մարդկանց ենթարկել վիրուսին, երբ արգելափակումից հետո ամեն ինչ վերաբացվի:

17. Բորոլ ընտանիքներին 300 լարի օգնություն, ճիշտ է արդյո՞ք
Ոչ, նման պաշտոնական հայտարարություն չի արվել ոչ մի համապատասխան մարմնի ներկայացուցչի կողմից: 

18. Բոլորին եթե թեստավորեն, կդադարեցվի՞ կորոնավիրուսի տարածումը
Թեստավորումը չի դադարեցնում վիրուսի տարածումը:
COVID-19-ի կանխարգելման և վերահսկման հիմնարար սկզբունքներից մեկը ժամանակին, մասշտաբային և ճշգրիտ ախտորոշիչ թեստավորումն է: Ախտորոշիչ թեստավորումը կարևոր դեր ունի հիվանդության համաճարակաբանությունը որոշելու, դեպքերի և կապերի կառավարման մասին տեղեկացնելու և վերջապես, վիրուսային փոխանցումը նվազեցնելու գործում: Սակայն COVID-19-ի նկատմամբ թեստի բացասական արդյունքը չի նշանակում, որ դուք վտանգի ենթակա չեք կամ վտանգ չեք ներկայացնի մյուսների համար:

19. Դրսում դիմակ չկրելու դեպքում տուգանում են, թե ոչ
Վրաստանում նոր կորոնավիրուսի հետ կապված նոր կարգավորումների համաձայն՝ դիմակ կրելը պարտադիր դարձավ նաև բաց տարածքներում: Բաց տարածքներում դիմակ չկրելը կտուգանվի 20 լարիով:

20. Ինչպիսի սահմանափակումներ են գործում Վրաստանում
• Արգելվել է 200 և ավելի հոգու մասնակցությամբ մշակութային և մարզական միջոցառումների անցկացումը` ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում,
• Արգելվել է 10 և ավելի հոգու մասնակցությամբ հարսանյաց, սգո արարողությունները, հոբելյանները,
• Արգելվել է գիշերային ակումբների գործունեությունը` ինչպես փակ, այնպես էլ բաց հրապարակներում,
• Հետաձգվել է կինոթատրոնների և թատրոնների բացումը մինչև հոկտեմբեր: Հոկտեմբերից շուտ չի վերականգնվի նաև մանկական ժամանցի կենտրոնների աշխատանքը,
• Խորհուրդ չի տրվում դպրոցներում անցկացնել ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված տոնական միջոցառումներ,
• Ներդրվում է ուսուցման խառը մեթոդ դպրոցներում (դասեր կլինեն ինչպես դասարաններում, այնպես էլ հեռավար),
• Հետաձգվել է մինչև հոկտեմբեր մանկապարտեզների համար ուսումնական տարվա մեկնարկը,
• Պահպանվում է հասարակական տրանսպորտում դիմակներ կրելու պարտադիր պահանջը։
| Print |