Լուրեր
Ավտովթար Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին. կա զոհ
Այսօր՝ սեպտեմբերի 26 -ին, ժամը 16:10 -ի սահմաններում Նինոծմինդայից դեպի Ախալքալաք տանող ճանապարհին Խոսպիո գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:

Իրար են բախվել LADA 09 եւ Opel մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի արդյունքում տեղում մահացել է մեկ մարդ:

Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները:

Այլ տուժածների մասին NOR ռադիոկայանը տեղում չկարողացավ պարզել:

Նկարը՝ Jnews.ge
| Print |