Covid19
Տարածվել է Covid 19-ի նոր շտամ՝ Arcturus
Covid19-ի նոր շտամը, որը կոչվում է Arcturus, տարածվել է ամբողջ աշխարհում։ Ըստ ԱՀԿ-ի՝ Arcturus-ը, նույն ինքը XBB.1.16, Omicron-ի նոր ենթատարբերակն է:

Arcturus տարբերակը, որը նաև հայտնի է որպես XBB.1.16, բնութագրվում է բարձր ջերմությամբ, հազով և կարմիր աչքերով: Վիրուսը նաև առաջացնում է կոպերի բորբոքում, որը կարող է աչքերի կարմրում և քոր առաջացնել:

Բացի այդ, ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC), COVID-19-ի ամենատարածված ախտանիշները դեռևս են.
  • ջերմություն
  • հազ
  • շնչառության դժվարություն
  • հոգնածություն
  • մկանային կամ մարմնի ցավեր
  • գլխացավ
  • համի և հոտի կորուստ
  • կոկորդի ցավ
  • Սրտխառնոց


    Վիրուսի այս շտամը գրանցվել է աշխարհի ավելի քան 20 երկրներում, ներառյալ ԱՄՆ-ը, և ամենաարագը տարածվում է Հնդկաստանում, որտեղ միայն երկուշաբթի օրը գրանցվել է 60,313 ակտիվ դեպք:
| Print |