Լուրեր
Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2719-ի
Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2719-ը։

Այս մասին գրում է BBC-ն։

Վերջին տվյալներով՝ տուժել է 4521 մարդ, 441-ը համարվում է անհետ կորած։ Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

Սպասվում է, որ Մյանմայում զոհերի թիվը կգերազանցի 3000-ը։

Ավերիչ երկրաշարժից հետո Մյանմայում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Մյանմարում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Մանդալայ քաղաքից մոտ 17 կիլոմետր հեռավորության վրա: Ցնցումները զգացվել են նաև Թաիլանդում և Չինաստանի հարավ-արևմտյան Յունան նահանգում:
| Print |