Ապրիլի 12-ի օրվա երկրորդ կեսից մինչև ապրիլի 16-ի երեկո Վրաստանում սպասվում է անձրև և ամպրոպ, որոշ տեղերում հնարավոր է քամու ուժգնացում։ Այս մասին հայտնում է Վրաստանի միջավայրի ազգային գործակալությունը։
Ապրիլի 11 և 12-ին, Ախալցիխեում կլինի ամպամած և անձրևոտ եղանակ։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կլինի +11 և +5 աստիճան, գիշերը՝ -1 և -5 աստիճան։
Ասպինձայում նույնպես անձրև է սպասվում։
Ինչ վերաբերում է Ջավախեթիին՝ այստեղ նույնպես անձրևներ են սպասվում։ Ախալքալաքում օրվա ընթացքում ջերմաստիճանը կլինի +5 և 0 աստիճան, գիշերը՝ -6 և -7 աստիճան։ Նինոծմինդայում կանխատեսում են օրվա ընթացքում +5 և 0 աստիճան, գիշերը՝ -6 և -7 աստիճան։
Վաղը արևոտ, իսկ ապրիլի 12-ին անձրևոտ եղանակ է սպասվում մայրաքաղաքում։ Օրվա ընթացքում ջերմաստիճանը կլինի +15 և +9 աստիճան, գիշերը՝ +6 և +3 աստիճան։