Նորություններ
Արցախում պայթյունի հետևանքով զոհվել է ադրբեջանցի սպա, կա հինգ վիրավիոր
Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպա է վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալութունը։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ վիրավորված սպան տեղափոխվել է հոսպիտալ, նրան կյանքին վտանգ չի սպառնում: 

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է նաև, որ պայթյունից տուժել են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներ։ Մահացել է ադրբեջանցի զինծառայող։ Զոհվածն ադրբեջանական զինված ուժերի գնդապետ Բաբեք Սամիդլին է։

«Պայթյունի հետևանքով ռուսական խաղաղապահ ուժերի կոնտինգենտի սպաներից մեկը վիրավորվել է։ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մեկ սպա է մահացել։ Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ ևս չորս աշխատակից տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել», — ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

Դեպքը տեղի է ունեցել Մատաղիս գյուղի շրջանում, երբ ռուս խաղաղապահների խումբը, Արցախի ԱԻՊԾ, Ադրբեջանի զինված ուժերի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները որոնելիս են եղել մարտերում զոհվածների մարմինները:
| Print |
თეგები: Արցախ / Ղարաբաղ / մահ / պայթյուն /