Եղանակ
Որքա՞ն կպահպանվի առանց անձրևի եղանակը Սամցխե-Ջավախեթիում
Մինչև հուլիսի 15-ը Արևմտյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև և կայծակ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

Արեւելյան Վրաստանում բարձր ջերմաստիճանի ֆոնին տեղ-տեղ հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ կայծակ։

Սամցխե-Ջավախքում մեկ շաբաթ սպասվում է արևային և առանց տեղումների եղանակ։ Ախալցիխեում հուլիսի 14-ին ցերեկը պետք է սպասել 26, գիշերը՝ 15 աստիճան տաքություն։ Բորժոմիում սպասվում է թույլ անձրեւ՝ ցերեկը՝ 22, գիշերը՝ 16 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է Ջավախքին, ապա այստեղ էլ կանխատեսվում է առանց տեղումների հանդարտ եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 23, գիշերը՝ 11 աստիճան տաքություն։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 21, գիշերը՝ 10 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 33 աստիճան, իսկ գիշերը սպասվում է 19 աստիճան տաքություն։

| Print |
თეგები: եղանակ / կայծակ / տաք / տեղումներ /