Եղանակ
Որքա՞ն կտևեն ցրտահարությունն ու տեղումները Սամցխե-Ջավախեթիում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ ամպամած և անձրեւոտ եղանակը կշարունակվի։

Փոփոխական եղանակ է սպասվում նաեւ Սամցխե-Ջավախեթիում, փետրվարի 9-ին Ախալցիխեում սպասվում է ցերեկը՝ 1 աստիճան, գիշերը՝ -5 աստիճան։ Բորջոմիում ցերեկը սպասվում է 0, գիշերը՝ -6 աստիճան ցուրտ։

Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես փոփոխական եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի -5, գիշերը՝ -13 աստիճան։ Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են -7, գիշերը՝ -11 աստիճան ցրտահարություն։

Անձրևային եղանակ կարող է լինել նաև մարզի հանգստավայրերում:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Թբիլիսիում սպասվում է մեծ մասամբ ամպամած եղանակ։ Ջերմաստիճանը ցերեկը կտաքանա մինչեւ 5, գիշերը՝ -1 աստիճան։
| Print |