Եղանակ
Սպասվում է կարկուտ և անձրև՝ զգուշացնում են բնակչությանը
Սպասվում է կարկուտ և անձրև՝ կայծակով: Այս մասին տեղեկություն է տարածում Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։

«Ապրիլի 12-ին և մինչև ապրիլի 13-ի օրվա առաջին կեսը Վրաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ՝ կայծակով, բարձր լեռներում՝ ձյուն, արեւելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ։

Կփչի արևմտյան ուժեղ քամի, ծովի վրա կա 2-3 բալանոց փոթորիկի հավանականություն։

Վրաստանի սպասվող հորդառատ անձրևները կարող են գետերի վրա առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների սկիզբ ու ակտիվացում, լեռնային շրջաններում ձնահոսքի ձևավորում»
,- ասվում է հաղորդագրությունում:
| Print |
თეგები: կայծակ / Կարկուտ /