Արև և ջերմաստիճանի բարձրացում. ինչպիսի՞ եղանակ է սպասվում մարզում
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում մինչև հուլիսի 15-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-17-ին ժամանակ առ ժամանակ կտեղա անձրև։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ՝ +32, +34։ Արեւմտյան Վրաստանում հուլիսի 16-17-ին ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով։
Թբիլիսիում հուլիսի 12-14-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ մնացած օրերին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և կայծակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +32, +34 աստիճան։
Սամցխե-Ջավախեթիում նույնպես արևոտ և տաք կլինի։ Սպասվում է հիմնականում արևային եղանակ։ Հուլիսի 13-ին Ախալցիխեում առավելագույն ջերմաստիճանը ցերեկը պետք է լինի 25, գիշերը՝ 11 աստիճան:
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, ապա այստեղ նույնպես արևային եղանակ է սպասվում։ Ախալքալաքում ցերեկը կլինի 20, գիշերը՝ 6, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 19, գիշերը՝ 7 աստիճան տաքություն։