Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մինչև դեկտեմբերի 7-ի առավոտ Արևելյան Վրաստանի հյուսիսային լեռնային շրջաններում սպասվում է առատ ձյուն, հնարավոր են ձնահյուսեր, մառախուղ և բուք։
Ավտոճանապարհների առանձին հատվածներում կարող է սահմանափակել երթևեկությունը:
Դեկտեմբերի 7-ին Ախալցիխեում ցերեկը առավելագույն ջերմաստիճանը 10 աստիճան կլինի, իսկ գիշերը՝ -մինուս 2:
Ինչ վերաբերում է Ջավախեթիին, այստեղ սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ախալքալաքում ցերեկը կլինի 6, գիշերը՝ -2, Նինոծմինդայում ցերեկը կանխատեսում են 5, գիշերը՝ -3 աստիճան։
Մարզի հանգստավայրերում կդիտվի առանց տեղումների եղանակ: