Ախալքալաքում բողոքի ցույցն ընդդեմ սահմանների բացմանը. մանրամասներ
Կանցկացվի թե ոչ Հունվարի 31-ին ենթադրված բողոքի ցույցն Ախալքալաքում, դեռևս պարզ չէ: Ցույցի հիմնական պահանջը Վրաստան-Հայաստանի և Վրաստան-Ռուսաստան սահմանների բացումն է: Այս մասին հստակ տեղեկություն ոչ ոք չի տալիս: Ցույցը մինչ այժմ կազմակերպիչ չունի: Այն անձը, ով սոցիալական կայքում բնակչությանը հորդորել է կազմակերպել բողոքի ցույց, հայտարարում է, որ ցույցի կազմակերպիչը ժողովուրդն է և նա ուղակի մարդկանց պահանջները ձևավորել է նամակում, որից հետո տարածել է այն սոցիալական կայքում:
Ջավախահայությունը գրավոր դիմել է Վրաստանի և Հայաստանի վարչապետներին: Տեղացիները պահանջում են բացել վրաց-ռուսական, և հատկապես վրաց-հայկական սահմանը, հակառակ դեպքում, հունվարի 31-ին կանցկացնեն բողոքի ցույց:
Գրավոր նամակը տեղացիներից մեկը բնակչության խնդրանքով է պատրաստել: Նազել Ծառուկյան-Բաբաջանյանն ասում է, որ վերջին ժամանակաշրջանում, սոցիալական կայքում, խնդրի մասին շատերն են խոսում և փնտրում ելք իրավիճակից:
«Անձամբ ես չեմ կազմակերպիչը, ուղակի մարդկանց սրտի ցավը տեսա մեկնաբանություններում: Հարյուրավոր մարդիկ կան, ովքեր ինձ նման ցանկանում են առանց խնդիրների գնալ Հայաստան կամ Ռուսաստան: Այդ իսկ պատճառով հայտարարությամբ դիմեցի վարչապետներին: Կանցկացվի թե ոչ վաղը բողոքի ցույցը, չգիտեմ, սպասենք, կհավաքվեն թե ոչ մարդիկ: Ես վաղը սպասում եմ հյուրերի, եթե չգան, անպայման ես էլ կմասնակցեմ»,- ասում է Նազել Ծառուկյան-Բաբաջանյանը:
Արագվա գյուղի բնակիչ՝ Սարգիս Ունանյանն ասում է, որ վաղը, հունվարի 31-ին, ցույցին կմիանա համագյուղացիների հետ: Խաղաղ ցույցն արտահայտելու համար, հավաքին պատրաստվում են միանալ նաև հարակից գյուղի բնակիչները:
«Վաղվա հավաքին կմասնակցեն նաև Արագվայի երիտասարդները, մենք էլ կմիանանք»,- ասում է Սարգիս Ունանյանը:
Ցույցին մասնակցելու ցանկությունը դեռ հունվարի 21-ին, «9-րդ ալիքի» մոտ բաց ցուցադրում էր Ջավախքի բնակիչ՝ Սամվել Մնոյանը: Նա հույս ուներ, որ բնակչության հավաքով կգրավեին պատշաճ մարմինների ուշադրությունը: Իսկ փոքր ուշ, տեղական տեղեկատվական գործակալությունը հայտարարեց, որ նա «9-րդ ալիքի» մոտ հայտարարություն չի արել, ոչ էլ ցույցի կազմակերպիչ է, ինչպես նրա մասին գրվում էր գործակալությունում: Չնայած այն հանգամանքին, որ «9-րդ ալիքը» իր նյութերում կազմակերպիչների մասին ոչինչ չի գրել, այդ թվում նաև Սամվել Մնոյանի մասին, նյութերում նրա անունը որպես կազմակերպիչ չի շոշափվել: Սամվել Մնոյանն արդեն այժմ, մեր հեռուստատեսության աշխատակցի հետ զրույցում բացատրում է, որ տեղական լրատվամիջոցում իր խոսքը սխալ են հասկացել: Կգնա թե ոչ նա ցույցին, այս հարցին այլևս չի պատասխանում:
Ջավախքի բնակչության հիմնական խնդիրը ստեղծվեց այն բանից հետո, երբ համաճարակի պատճառով, հարևան երկրների հետ սահմանները փակվեցին: Որոշման արդյունքում, հազարավոր ընտանիքներ մնացել են առանց եկամուտի:
Հիշեցնենք, որ սահմանների բացման վերաբերյալ բողոքի ցույցը ներկայացված է հունվարի 31-ին, ժամը 13:00-ին, Ախալքալաքի կենտրոնում: