Լուրեր
«Տանը երևում էին կոշիկների հետքեր».Հավանական դիտավորյալ սպանություն Ախալցիխեում
Մոտ 70-ամյա կնոջ դին, որը սեփական տանը հայտնաբերել էին հարևանները, դեռևս մնում է փորձագետների մոտ: Պետք է պարզեն և ապա հաստատեն մահվան պատճառը: Իսկ մինչ այդ, հարևանները չեն բացառում, որ նախնական տարբերակը՝ գազից թունավորվելը կարելի է փոխարինել կանխամտածված սպանությամբ:
«Երկու օր է, ինչ չեմ տեսել: Բարեկամն էր եկել, տան դուռը բաց էր, մտել էր ներս, ամեն ինչ տակնուվրա էր արված: Վախեցած սկսեց գոռալ, այդ ժամանակ էլ զանգահարեցին ոստիկանություն: Ստանում էր սոցիալական օգնություն, թե ինչ էին ուզում այս կնոջից, չգիտեմ»,- պատմում է նրա հարևանը՝ Մարգալիտա Մալցովան:
Հարևաններից մեկ ուրիշը, ով առաջինն էր ներս մտել տուն, ասում է, որ տանը զգացվում էր գազի սուր հոտ: Նա չի բացառում, որ հասակավոր կնոջը սպանել են:
«Ամբողջ տունը տակնուվրա էր արված: Երևում էին կեղտոտ կոշիկների հետքեր: Հնարավոր է, որևը մեկը ներս է մտել, սպանել են և հետքերը թաքցնելու համար գազը բաց են թողել»:
Ըստ ՆԳՆ-ի, հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է դիտավորյալ սպանություն: Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ ՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով ՝ զենքի հետ կապված իրավունքների սահմանափակումով կամ առանց դրա:
Ախալցիխեում, տարեց կնոջ դին իր սեփական տանը հայտնաբերել էին փետրվարի 27-ին:
გააზიარეთ :