Նորություններ
Արվեստի նմուշներ մետաղից
Սկզբում ուրվագիծն են գծում, հետո նույնը անում մյուս կողմից, որպեսզի ձև ստանա:
Աշխատանքները կատարվում են ճնշման եւ քերծվածքի միջոցով, որը Բեքաի համար տևում է մեկ շաբաթից մինչեւ հինգ ամիս:



«Մեթոդիկան և տեխնոլոգիան հնագույն են: Որպես նյութ օգտագործում եմ մեղրամոմ, աղյուսի փոշի և փայտի խեժ: Սա հնագույն մեթոդն է, որով աշխատում էին մեր նախնիներըթ: Պատկերացնել անգամ չէի կարող, թե ինչպես հնարավոր է նկարներից նման աշխատանք ստանալ, չնայած մեթոդիկան և տեխնիկան արդեն սովորել էի: Եւ քարի և փայտի ուրվագիծը նկարվում է վերևից: Բարակ մետաղի շերտ է, 0,5 սմ հաստության, աշխատում եմ երկու կողմից, դրա համար էլ հետաքրքիր է»,- ասում է փորագրության ուսուցիչ՝ Բեքա Կոբաձեն:



Կիրառական արվեստի ֆակուլտետ ընդունվել է 1996 թվականին:

Փորագրությամբ հետաքրքրվել է այդ ժամանակ և մինչ օրս հետևում է այս արվեստին:

Այսօր աշխատում է Դավիթ Գառեջելի նկարի վրա և իր գիտելիքները փոխանցում է ուսանողներին:



Ստեղծած աշխատությունների մեծ մասը նվիրել է:

Պատվերով պատրաստել է Ճուլևի, Վալեի և Օխերի Սբ. Գիորգիի անվան եկեղեցու դռները:
| Print |