Նորություններ
Աբասթումանում գայլերը ձի են հոշոտել
Հանգստավայր Աբասթումանում գայլերի կողմից հոշոտված ձի են գտել: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ին, առավոտյան, աստղադիտարանի հարակից տարածքում: Նկարը համացանցում տեղադրել է տեղացի՝ Գելա Կարկաձեն: Բնակիչներն ասում են, որ գայլերը բնագավառ իջնում են հիմնականում ձյունից հետո, չնայած այս տարի արդեն հայտնվել են:
«Բնակչությանը մոտ գտնվող ձին հոշոտել են: Անհապաղ պետք է ուշադրություն դարձնեն: Հենց ձյուն տեղա, կհայտնվեն կրկին և վտանգավոր է մարդկանց համար: Մեզ շատ մոտ են գտնվում: Սա երևի արդեն 10-րդ դեպքն է»,- գրում են ֆեյբուքյան էջում:
Սա առաջին դեպքը չէ: Վայրի կենդանիները ձի և մի քանի շուն կերել էին նաև անցած տարի: Բնակչությունը պահանջում է իրավունք, անհրաժեշտության դեպքում սպանել գայլերին:
გააზიარეთ :