Այս մասին հայտարարում է հիվադնությունների վերահսկողության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ՝ Պաատա Իմնաձեն:
«Հուսով եմ, որ մինչ այդ կլինեն արդյունավետ պատվաստանյութեր, որոնք քիչ թե շատ էլի հնարավորություն կտան մեզ կառավարել իրավիճակը: Այժմ , կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, ցավոք օգտագործում ենք այն միջոցները, որոնք հորինել են մեր նախորդ սերնդի համաճարակաբանները և նույնիսկ ավելի վաղ: Դրանք են՝ դիմակ, փակ տարածությունում և երբ չենք կարող պահել հեռավորությունը նույնիսկ բաց տարածքում, և հիգիենա՝ ձեռքերի հաճախակի լվացում, սրանք են վիրուսի դեմ պայքարի մեր հիմնական միջոցները:
Կորոնան հստակ ցույց է տալիս, որ ոչ մի տեղ չի գնացել և եթե մենք բոլորս չհետևենք կանոնին, ապա ստիպված կլինենք ձեռնարկել սահմանափակող միջոցներ: Միակ բանը, որ կարող եմ կոչ անել բոլորին դա կանոններին հետևելն է»:
Վրաստանում կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել: Արդյունքում, վարակվածների թիվը աճել է մինչև 1 264-ը: Կարանտինային գոտում գտնվում է 6 930 քաղաքացի, իսկ բժիշկների հսկողության տակ՝ 263: Երկրում մահացել է 17 պացիենտ:
Հատկանշական է, որ Կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով, Մեստիայի մունիցիպալիտետը փակվել է: Անցկացվեցին որոշ միջոցառումներ, այդ թվում, գործում է տեղաշարժի սահմանափակում: