Նորություններ
Սամցխե-Ջավախքում տղամարդուն ստիպել են փորել սեփական գերեզմանը. Կա երկու ձերբակալված (Տեսանյութ)
Ասպինձայի շրջանի Խիզաբավրա գյուղի բնակիչ՝ Մանուչար Մուրադաշվիլին լրագրողներին պատմում է, որ գյուղապետի նախկին ներկայացուցիչը գյուղի բնակչի հետ նրան ստիպել են փորել սեփական գերեզմանը: Պատճառը 380 լարի գումարն է, որի գողության մեջ մեղադրում են Մանուչար Մուրադաշվիլուն:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին: Մուրադաշվիլիի խոսքով նրան խարդախորեն նստեցրել են մեքենան, ծեծի են ենթարկել և տարել գյուղի գերեզմանատուն ՝ ստիպելով փորել սեփական գերեզմանը:

«Թե ինչ էին պատրաստվում անել, չէի կարող գուշակել, հարբած էին, թե ինչպիսի վիճակում, չգիտեմ: Ասում էին, վերադարձրու 380 լարին, հետո գումարը դարձավ 590 լարի: Ծեծում էին և ասում էին, խոստովանիր, որ դու ես գողացել գումարը: Հետո սկսեցին հեռախոսով նկարահանել, վախեցա, դրա համար էլ ասեցի, որ ես եմ վերձրել գումարը: »,- պատմում է Մանուչար Մուրադաշվիլին, ով գյուղապետի նախկին ներկայացուցիչ՝ Կուկուրի Պլաճիաշվիլիին և գյուղի բնակիչ՝ Իրակլի Գոգալաձեին մեղադրում է բռնության մեջ:


Մուրադաշվիլին տուն վերադառնալուն պես նրա մայրը դեպքի մասին տեղեկացրել է իրավապահներին: Ոստիկանությունը հարցաքննել է նրան: Տուժածի մայրն ասում է, որ իրավապահները չեն այցելել նախկին հոգաբարձուի ընտանիք, իսկ իր որդին չի հետազոտվել: Պարզվում է, որ տղամարդը մարմնական վնասվածքներ է ունեցել:

«Մեքենա ես նստեցրել, խաբելով, որ գարեջուր են խմելու: Տարել են «Խիզեբի» անտառ, և այնտեղ է ամեն ինչ պատահել: Ստիպել են, որ իր գերեզմանը փորի, ասել են , թե գումար ես գողացել: Ծեծի են ենթարկել: Սկզբից մեղադրում էին, թե ինչ որ մեկն է տեսել գողանալով, հետո ասում են, որ ինչ որ կին է տեսել, եթե տեսել էին, թող գաին, ինձ ասեին», -բողոքում է տուժվածի մայրը ՝ Իզոլդա Մուրադաշվիլին:

Երեկ, Օգոստոսի 25-ին, ոստիկանությունը ձերբակալել է նախկին գյուղապետ՝ Կուկուրի Պլաճիաշվիլիին և գյուղի բնակիչ՝ Իրակլի Գոգալաձեին: Ներքին գործերի նախարարությունը նախնական հետաքննությունը սկսել էր Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասի Ա ենթակետով, որը նախատեսում է խմբի կողմից նախնական համաձայնությամբ առևանգում:
Ձերբակալվածների հարազատները չեն կապվում լրագրողների հետ:

| Print |