Նորություններ
Հարսանիքներն արգելված չեն. Ինչպես է թույլատրվում նշել
Կառավարության աշխատակազմը կորոնավիրուսի վերաբերյալ Համակարգող խորհրդի՝ հարսանիքները արգելելու վերաբերյալ կայացրած որոշման հետ կապված պարզաբանում է արել:

Ինչպես հայտնում են կառավարության աշխատակազմից, ամուսնությունն ինքնին որպես իրադարձություն չի արգելվում և սահմանափակումները տարածվելու են միայն միջոցառման տոնակատարությանը վերաբերող մասի վրա:

Մասնավորապես, ըստ տեղեկության, հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը:

Ծննդյան, տոնակատարությունների, թաղման և այլ սոցիալական միջոցառումների մասնակիցների քանակը ևս պետք է լինի առավելագույնը 10 մարդ: Ալիք Մեդիա
| Print |