Նորություններ
Ախալցիխեում բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա զոհ (Տեսանյութ)
Ախալցիխեում, Դիդիմամիշվիլի փողոցում հրդեհ է բռնկվել: Կրակն առաջացել է հինգերորդ հարկի բնակարաններից մեկում: Ըստ հարևանների, միջադեպի ժամանակ բնակարանում տան տերն է գտնվել: 

Տեղում աշխատում էին հրշեջ-փրկարարական և շտապ օգնության անձնակազմը: 

«Հրշեջ-փրկարարական գործակալության աշխատակիցները դեպքի վայր հասել են 4 րոպեում: Կրակը բռնկվել էր մահճակալի և նրա հարակից տարածքում: Կրակը արագ հանգցրել են: Սակայն, աշխատակիցների ներս մուտք գործելուն պես գտել են միջին հասակի տղամարդու դի»,- «9-րդ ալիքի» մոտ ասում են արտակարգ իրավիճակների կառավարման գորղակալությունից: 

Բժիշկներին նույնպես չի հաջողվել օգնություն ցուցաբերել տղամարդուն, նրան գտել են մահացած: 

«Ոտքերն այրվել էին և հավանաբար հարբած վիճակում էր»,- ասում է բժիշկ՝ Սարվար Սաֆարովը: 

Ներքին գործերի նախարարությունը հետաքննությունը սկսել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 187-րդ հոդվածի երրորդ մասով: 

Հանցանքը նախատեսում է ազատազրկում՝ 6-10 տարի ժամկետով: 


| Print |
თეგები: Գալուստյան / զոհ / կրակ / հրդեհ /