Նորություններ
Արտագնա աշխատանքների գնացող և ընտանիքների կարոտով ապրող կանայք
Վրաստանից շատերն են գնացել արտերկիր աշխատելու համար: Նրանց համար ապրել օտար երկրում, ընտանիքի անդամներից հեռու, այնքան էլ հեշտ չէ: Ծանր վիճակը գոնե մի փոքր հեշտացնելու համար, նրանք սկսեցին ելք փնտրել և փորձեցին ազատ ժամանակը ծախսել զբաղվելով միայն նախընտրած գործունեությամբ:
Մայա Զեդգինիձեն չորս տարի առաջ հեռացավ Ախալցիխեից և աշխատանքի համար գնաց Իսրայել: Զբաղվածության պատճառով նրա առօրյան պարզապես աշխատանքն է և տունը: Ազատ ժամանակ նա հաճույք է ստանում բանաստեղծություններ գրելով և իր ցավն այսպես է արտահայտում: Պոեզիայով հետաքրքրվել է երիտասարդ տարիքում, որից հետո սկսել է իր հուզմունքն ու զգացմունքները գրառել: Սակայն այսօր նրա բանաստեղծությունները տխուր երանգ են ստացել: Վերջին շրջանում նա գրում է հիմնականում հայրենիքի, կարոտի և ընտանիքի մասին:
«Երբ գնում ես օտար երկիր, հայտնվում ես լրիվ այլ աշխարհում, ես իմ հույզերն եմ արտահայտում բանաստեղծություններում: Հաճախ գրածներս պատմում են իմ ասելիքները», - ասում է արտագաղթողը:
Նա սոցիալական ցանցերում վերբեռնում է բանաստեղծություններ և կիսվում ընկերների հետ իր հույզերի, ինչպես նաև ստեղծագործության մասին: Նա ասում է, որ քիչ ընթերցող ունի, չնայած ընկերները խնդրում են, որ հրապարակի շատ նոր գաղափարներ: Կինը մինչ օրս գրել է շուրջ 100 բանաստեղծություն: Նրա երազանքն է շուտով վերադառնալ Վրաստան և հրատարակել բանաստեղծությունների փոքրիկ ժողովածու:
Բելա Մոդեբաձեն նույնպես գտնվում է հայրենիքից հեռու: Նա իր երգով փորձում է դուրս գալ դժվար իրավիճակից: Տանից և ընտանիքից հեռու լինելը նրան թախիծ է պատճառում, նա գրում է վրացական երգեր և կիսում հանրության հետ:
Բելլան երաժշտության ուսուցիչ էր Ախալցիխեում: Իր առաջին երգը օտար երկրում է ձայնագրել: Սոցիալական ցանցերում տարածելուց հետո նրա երգը շատ ուշադրության արժանացավ: Նա այնքան դրական արձագանքներ է ստացել ընկերներից, որ նույնիսկ որոշել է ձայնագրել հաջորդ երգերը: Այդ ժամանակվանից նա երգում է Վրաստանի, սիրո և կարոտի մասին և այն նվիրում է իր սիրելի ժողովրդին և հայրենիքին:
«Երգել սկսել եմ արտագաղթի պատճառով», - ասում է Բելա Մոդեբաձեն:
Առաջին տեսանյութը, որը տեղադրվել է սոցիալական ցանցում, հավաքել է մինչև մեկ միլիոն դիտում: Նա ասում է, որ իր երգերը աջակցում են մնացած էմիգրանտներին, որպեսզի կարողանան հաղթահարել տածած կարոտն ու սերը, որը օրեց օր էլ ավելի է տանջում հայրենիքից հեռու գտնվող անձանց:
«Երբ մենակ եմ մնում միայն այդ ժամանակ ունեմ ցանկություն, իմ հույզերն արտահայտել երգերի միջոցով», - ասում է Բելլան:
Հայրենի հողից հեռու, այլընտրանք չունեցող մարդիկ կորոնավիրուսային համաճարակի պատճառով ստեղծած դժվար ժամանակաշրջանից դուրս գալու ելք գտան: Նրանք օգտագործեցին այս ժամանակը ՝ իրենց ստեղծագործությունները հանրությանը ներկայացնելու համար: Այսպիսով նրանք ստացան շատերի սերն ու աջակցությունը ինչպես Վրաստանում, այնպես էլ սահմաններից դուրս:
Հասարակության կողմից ստացած դրական հույզերը նրանց ստիպեցին շարունակել իրենց գործունեությունը և ավելի բազմազան դարձնել իրենց ստեղծագործությունները:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :