Նորություններ
Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, ամբողջական կորուստ կունենայինք. Փաշինյան
Նրա գնահատամամբ` փաստաթուղթը, փաստորեն, ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, քանի որ ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին և երբ ՀՀ–ի զինված ուժերի գլխավոր շտաբն իրեն զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են։


Եթե ռազմական գործողությունները շարունակվեին, ամբողջական կորուստ կունենայինք։ Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով այն մասին, թե ինչ կլիներ, եթե պատերազմն ավարտելու մասին փաստաթուղթը չստորագրվեր։

«Այդ փաստաթղթով տրվել է այն, ինչ, ըստ ռազմական գնահատականի, մենք չէինք կարողանա այդ իրավիճակում պահել։ Մի իրավիճակում, երբ Ստեփանակերտն անպաշտպան էր, եթե ռազմական գործողությունները շարունակվեին, մեծ հավանականություն կար, որ կգրավեին Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը։ Դրանից հետո էլ մեր մյուս պաշտպանական շրջանները շրջափակման մեջ կհայտնեվին, ինչպես նաև հազարավոր զինվորներ։ Արդյունքում տեղի կունենար ամբողջական կորուստ»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Արցախի նախագահի և զինված ուժերի գնահատականն այն էր, որ շատ թույլ կամ սիմվոլիկ է պաշտպանված Ստեփանակերտը, այսինքն` արդյունքում կկորցնեինք նաև Ստեփանակերտն ու այն ամենը, ինչ մնացել է փաստաթղթում։ Փաշինյանն ասաց` այս գնահատականի հիման վրա է նման որոշում կայացվեր։

Նրա գնահատամամբ` փաստաթուղթը, փաստորեն, ոչ թե հանձնելու, այլ պահելու մասին է, քանի որ ստորագրվել է մի իրավիճակում, երբ ընկած էր Շուշին և երբ ՀՀ–ի զինված ուժերի գլխավոր շտաբն իրեն զեկուցում էր, որ ռեսուրսները բավականին պրոբլեմատիկ վիճակում են։ Արցախի քաղաքական ղեկավարությունը, ըստ վարչապետի, կիսում էր այդ կարծիքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
| Print |