Նորություններ
Թբիլիսիում կազմակերպված ցույցին կմիանան նաև Սամցխե-Ջավախքից
Ընդդիմադիր «Լելո» կուսակցության գրասենյակում հավաքվել են Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները: Հանդիպման նպատակը քաղաքական հարցերի, նաև վաղվա ակցիայի հետ կապված կազմակերպչական հարցերի քննարկումն է:

«Միացյալ ազգային շարժման» տեղացի ներկայացուցիչ՝ Դավիթ Ախալկացին նշում է, որ տարածաշրջանից ցույցին մասնակցելու գնում է մոտ 300 մարդ: Ըստ նրա, ցույցին միանալու են բոլոր այն կուսակցությունները, որոնք  2020 թվականի խորհրդարանական ընտրություններին կորցրել են ընտրողների ձայները: Ընդդիմավոր կուսացկության ներկայացուցիչները կարծում են, որ ստիպված չեն լինի մնալ մայրաքաղաքում և կկարողանան հետ գալ նույն օրը: 

«Վաղվա ակցիան լինելու է մեծ, մասշտաբային: Մասնակցելու են բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական առաջնորդները, մի անգամ էլ կհիշեցնենք Իվանիշվիլիին, որ չենք համակերպվում ԿԸՀ-ի տված թվերի հետ», — ասել է «Միացյալ ազգային շարժումը» ներկայացնող Զաալ Ոդումաշվիլին:

Բողոքի ցույցը Խորհրդարանի շենքի դիմաց, ժամը 15:00-ին կսկսվի: 




| Print |