Նորություններ
«Երեխան քնած էր, փաթաթեցի, դուրս բերեցի»,- Սամցխե-Ջավախքում թունավորվածների հարևան (ՏԵսանյութ)
Ռուսթավելի փողոցում, որտեղ ընտանիքի հինգ անդամը թունավորվել էր բնական գազի արտահոսքից, աշխատում են փորձագետները: Գազային ընկերության ներկայացուցիչները դեպքի վայրում նույնպես հետաքննում են արտահոսքի պատճառները: Ընկերության ղեկավար՝ Վասիլ Աբուլաձեն բացատրում է, որ.

«Ամեն ինչ տեղի է ունեցել ջրատաքացուցչի պատճառով»:

Ըստ հարևանների, լուրը լսել են թունավորված կնոջ ամուսնուց:

«Ճիչ լսեցի, «Իրմա փրկիր» գոռում էին կարծես, բոլորն անգիտակից վիճակում էին... Հարևաններին հրահանգեցի, որ շտապ օգնություն զանգահարեն, հետո հիշեցի երեխայի մասին: Հինգ ամսեկան փոքրիկ ունեն, կողքի սենյակում քնած էր, միանգամից փաթաթեցի և դուրս բերեցի երեխային: Վախեցա, որ ձայն չէր հանում: Թափահարել սկսեցի, փոքր ուշ ճչաց: Այդ ժամանակ էլ մտածեցի, որ գազի արտահոսքն է պատճառը: Նրանցից մեկը միջանցքում, մյուսը սենյակում, մեկն էլ զուգարանի մոտ էր ընկած»,- պատմում է Իրմա Խինկոյանը:

Ներքին Գործերի Նախարարությունից հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 204-րդ հոդվածով: 


Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 9-ին, Ախալցիխեում: Գազի արտահոսքից թունավորվել են ընտանիքի բոլոր հինգ անդամները:
| Print |