Նորություններ
Գործազրկության նպաստ քաղաքացիներին
Հունիսին Վրաստանի քաղաքացիներին պետության կողմից տրված գործազրկության փոխհատուցման գումարը կազմել է 4,5 միլիոն լարի: Պանդեմիայի հետևանքով գործազուրկ դարձած 22,789 քաղաքացի պետությունից ստացել է 200 լարի (63,3 դոլար) ֆինանսական օգնություն` հաղորդում է Զբաղվածության պետական ​​գործակալության կայքը: Տարածում է Ալիք Մեդիան:

Հուլիսին փոխհատուցում է տրվել նաև նրանց, որոնք աշխատանք են կորցրել COVID-19- ի երկրորդ ալիքի ընթացքում երկրում ընդունված սահմանափակումների պատճառով: Դրամական օգնության ընդհանուր գումարը կազմել է 4 557 800 լարի (1,5 մլն դոլար):

Վրաստանի կառավարության հակաճգնաժամային տնտեսական ծրագրի շրջանակներում՝ 2021-ի հունվարից, առանց եկամուտի մնացած վարձու աշխատողները վեց ամսվա համար ստանում են ամսական 200 լարիի օգնություն: Հունվար-փետրվար ամիսներին օգնության համար գրանցվածների` փոխհատուցում ստանալու վերջնաժամկետը կերկարաձգվի մինչև 6 ամսվա ավարտը:

Փոխհատուցում նախատեսված է պաշտոնապես աշխատող կամ ծննդաբերության արձակուրդում գտնվողներին, եթե նրանք աշխատել են առնվազն երկու ամիս` 2020-ին և ստացել են աշխատավարձ, որը հաստատվում է գործատուի հարկային հայտարարագրով, իսկ սահմանափակումների ժամանակահատվածում ՝ 2020-ի նոյեմբերից 2021-ի փետրվարը մնացել են առանց պաշտոնական եկամուտի` մեկ կամ ավելի ամիսների ընթացքում:

Փոխհատուցումը կդադարեցվի, եթե 2021-ի մարտից հետո անձի հաշվին ստացվի առնվազն 10 լարի աշխատավարձ ($ 3.16):

Սա համաճարակի պատճառով առանց աշխատանքի մնացած քաղաքացիներին օգնություն տրամադրելու երկրորդ փուլն է: Առաջին փուլում գործազրկության նպաստ է ստացել ավելի քան 117,8 հազար քաղաքացի:
| Print |