Միջոցառումը կազմակերպվել էր Վահրամ Գայֆեճանի անվան ստեղծագործողների միության կողմից։
Հանդիպմանը ներկա էին «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ, բարերար՝ Սոս Սահակյանը եւ սույն հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը։
Միջոցառման բացումը եղավ Վահրամ Գայֆեճյանի տան մոտ, որտեղ նրա տան պատի վրա ամրացված է հուշատախտակը։ Ստեղծագործողների միության նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանը ներկայացրեց մեծ նկարչի կենսագրությունը եւ ընթերցեց նկարչի դստեր ու զարմուհու շնորհակալական նամակները։ Միջոցառմանը իր խոսքով հանդես եկավ և ախալցխացիներին ողջունեց նաեւ բարերար Սոս Սահակյանը։
Վահրամ Գայֆեճյանի տնից հետո միջոցառումը շարունակվեց ստեղծագործողների միության շենքում, որտեղ Ալեքսանդր Իգիթխանյանը ներկայացրեց Վահրամ Գայֆեճանի գործերը։ Միջոցառման ժամանակ ընթերցվեց նկարչի հիշատակին նվիրված բանաստեղծություն։