Որոշման ընդունման ընթացքը կսկսվի հոկտեմբերի 16-ին և կավարտվի հոկտեմբերի 21-ին: Ծրագրի գնահատված արժեքը 2 470 043 լարի է:
Ըստ մրցութային փաստաթղթերի, հաղթող ընկերությունը նախ պետք է պատրաստի նախագիծ, որի հիման վրա կկատարի շինարարական աշխատանքներ: Նախագծի պատրաստման համար հինգ ամիս, իսկ շինարարության համար նախատեսված կլինի 12 ամիս:
Ծրագրի համաձայն, դպրոցում պետք է կառուցվի.
- 12 դասարանային սենյակ, 3 գրասենյակ, 1 լաբորատորիա,
- տնօրենի գրասենյակ, հաշվապահական,
- ուսուցչարան,
- գրադարան
-բժշկի սենյակ
-մանդատուրի սենյակ
-հանդերձարան, միջանցք և այլն: