Լուրեր
Ախալցիխեում բեռնատար մեքենան բախվել է թեթև ավտոմեքենայի
Քաղաք Ախալցիխեի Դիդիմամիշվիլի փողոցում տրայլերը կայանատեղում կանգնած մեքենային է բախվել։  Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, առավոտյան։ 

Ավտովթարի հետևանքով տուժվածներ չկան։ Վնասվել է թեթև մեքենան։ Ներքի ն գործերի նախարարությունում ասում են, որ իրավախախտ վարորդին կտուգանեն։

"Վարչական բախում է, ճանապարհային օրենքը խախտել է տրայլերը, որը բախվել է թեթև մեքենային"։
| Print |