Գյուղ Չամդուրա – կյանք ծովի մակարդակից 1720մ բարձրությամբ
Անգործության, խմելու ջրի, մանկապարտեզի և հասարակական տրանսպորտ չունենալու խնդիրները Ախալքալաքի գյուղ Չամդուրայի բնակչությանը անհանգստացնում է տարիներ շարունակ: Տեղացիները բողոքում են թանկացած ապրուստի պատճառով և տեղական իշխանությունից օգնություն են խնդրում:
Լաուրա Աբրիլյանը 2 երեխաների մայր է: Մանկապարտեզի և հանրային տրանսպորտ չունենալու պատճառով Ախալքալաք գնում են հիմնականում տաքսիով:
«Չամդուրայում մանկապարտեզ չկա, դրա համար էլ ամեն օր Ախալքալաքի մանկապարտեզ ենք հաճախում: Տաքսիով գնում-գալիս ենք: Օրվա ընթացքում միջինը 10 լարի հարկավոր է գնալ-գալու համար: Դժվարանում ենք, բայց այլ ընտրանք չունենք, երեխային կրթություն և զարգանալ է պետք»,- պատմում է Լաուրա Աբրիլյանը:
Գյուղի մեկ այլ խնդիր է խմելու ջրի գրաֆիկը: 63-ամյա Մարտին Մելքոնյանն ասում է, որ 3 գյուղ մեկ կետից է մատակարարվում, ուստի խմելու ջուր չորս օրը մեկ անգամ են ստանում:
«Ջուր ունենք մեկ օր, հետո 3 օր չի գալիս: Այս խնդիրը տարիներ շարունակ անհանգստացնում է գյուղացիներին, բայց այն լուծել ոչ ոք չկարողացավ:»
Չնայած նրան, որ գյուղում ներքին ճանապարհները վերանորոգված են, դպրոցը և բուժկետը վերակառուցված են, բնակիչների խնդիրների ցանկը այնուամենայնիվ չի նվազում: Տեղացիները օգտագործում են նոր հարմարությունները, բայց կարծում են, որ գյուղի հիմնական խնդիրը`հող մշակելը դեռ առաջադրանք է:
«Գործ չունենք, հող մշակելը թանկ է նստում, որի պատճառով բավականաչափ բերք չենք ստանում: Միայն պարարտանյութի համար ծախսում ենք 100 լարի:»
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը ժխտում է գյուղում խմելու ջրի խնդրի առկայությունը:
«Ո՞վ է ասում, որ խմելու ջուր Չամդուրայում չկա, եթե 2-3 ընտանիքում չկա, դա չի նշանակում, որ գյուղում խմելու ջուր չկա: Երկու անգամ եղանք գյուղում, բայց նման խնդիր չենք տեսել»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետը:
Յուրի Հունանյանը խնդիրների միայն մի մասի հետ է համաձայնվում: Ասում է, որ «Աջակցություն գյուղերին» ծրագրի սահմաններում, Չամդուրայում երեխաների համար ժամանցի հրապարակ է կառուցվել: Ինչ վերաբերվում է մանկապարտեզին, մունիցիպալիտետի առաջին անձը TVNEWS.GE-ի մոտ հայտարարում է, որ Չամդուրայի նման Ախալքալաքի շատ գյուղերում մանկապարտեզ չկա:
Գյուղ Չամդուրան գտնվում է Ախալքալաքից 5կմ հեռավորության վրա: Բնակչությունը բնակեցված է կենտրոնական ճանապարհի ձախ մասում: Ըստ 2014 թվականի մարդահամարի գյուղում ապրում էր 466 մարդ, սակայն տեղացիների խոսքով, այժմ մնացել է միայն 100 հայ ընտանիք: