Լուրեր
Ախալցիխե-Ադիգենի պատգամավորի որդու հետ կռվից հետո, ոստիկանը հեռացել է աշխատանքից
Ախալցխացի Լաշա Մամուկաշվիլին Ներքին Գործերի Նախարարությունում այլևս չի աշխատում: Նա «Վրաց երազանքի» պատգամավորի որդու հետ առճակատումից հետո հեռացել է աշխատանքից: ՆԳՆ-ում ասում են, որ Մամուկաշվիլին հրաժարական է ներկայացրել և հեռացել է ինքնակամ:

Ախալցիխե-Ադիգենի մաժորիտար պատգամավորի որդին՝ Էլգուջա Կոպաձեն և իրավապահը Ախալցիխեի Կոստավա փողոցում, դեռ բառացի և հետո ֆիզիկապես առճակատվեցին: Դեպքը տեղի է ունեցել ամռանը, «Էլիտ Էլէքտրոնիքս» խանութի հարակից տարածքում:

«Առավոտյան աշխատանքի գալուց պատմում էին, որ պատգամավորի որդին կռվել է, ինչպես ասեցին, ոստիկանի է ծեծել: Կոպաձեն մեղավոր էր, բայց նրանից բացի բոլորին ձերբակալել էին: Այս լուրը լավ ծածկեցին, անգամ քաղաքում չի արձագանքվել»,- ասում է Կոստավա փողոցում աշխատողներից մեկը:

Վեճը ունի մի քանի ականատես՝ հիմնականում Էլգուջա Կոպաձեի ընկերները: Տեղացիների խոսքով, ոստիկանը Կոպաձեին նկատողություն է արել: Որից հետո Կոպաձեն զայրացել է:

«Եթե ուզում են հետաքննություն սկսել, թող վերցնեն տեսախցիկները: Շուրջը մի քանի օբիեկտ կա, որի տեսախցիկների հենց այդ կողմն են ուղղված: Բացի դրանից, այսպես կոչված «խելացի տեսախցիկներ» կան դեպքի վայրում»,- ասում են Կոստավա փողոցում:

Կոստավա փողոց

Լաշա Մամուկաշվիլին միջադեպից հետո աշխատավայրը լքել է սեփական կամքով: Ախալցիխեի իրավաբանները չեն բացառում, որ լարվածությունից խուսափելու համար ոստիկանին ժամակավորապես հեռացրել են գործից, իսկ մի մասը կարծում է, որ «փայտը կոտրվել է ոստիկանի գլխին»:

«Երկրորդ օրը, առավոտյան եկան ոստիկանական համազգեստով անձիք, ճանաչում եմ այդ տղաներին, ոստիկաններ են: Հարցրեցին, երեկ աղմուկ լսե՞լ եմ թե ոչ, ասեցի, որ ոչինչ չգիտեմ, գնացին: Իսկապես ոչինչ չեմ լսել, հետո պատմեցին, թե ինչ է տեղի ունեցել»,- ասում է դեպքի վայրում գտնվող խանութներից մեկի սեփականատերը:

Լաշա Մամուկաշվիլին տեղի ունեցածի մասին խոսել չի ցանկանում: TV9NEWS.GE-ն կապվեց նախկին ոստիկանի հոր հետ, ով զայրացավ տրված հարցերից:

9-րդ ալիքը ամբողջ օրվա ընթացքում փորձեց կապվել Գիորգի Կոպաձեի, նրա որդիների և ընտանիքի անդամների հետ, սակայն ապարդյուն, ոչ ոք զանգերին չի պատասխանում:

Քանի որ գործում ներգրավված էր իրավապահ մարմին, հետաքննությունը սկսել է դատախազությունը: Հաստատությունում ասում են, որ գործն ընթացքի մեջ է: Չեն հայտնել նաև այն հոդվածը, որով ընթանում է հետաքննչական գործընթացը:

«Գործը հարուցված է, հետաքննություն է ընթանում, հարցաքննվել են ներկաները, վկաները»,- ասում են հաստատությունում:

Լաշա Մամուկաշվիլին իրադեպը կարճ մեկնաբանել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության մոտ:

| Print |