Լուրեր
Հրդեհ Ախալցիխեում
Հոկտեմբերի 25-ին, Ախալցիխեի Ասպինձա փողոցում գտնվող երկհարկանի կառույցում հրդեհ է բռնկվել:

Շենքը գտնվում է Սամցխե-Ջավախքի անտառային ծառայության բակում, հետևաբար Անտառաբուծության ազգային գործակալության հաշվում է:

Կառույցում ապրում է 2 մարդ: Բարեբախտաբար պատահարի ժամանակ տանը ոչ ոք չի եղել:

Տեղացիները վախենում էին, որ կրակը կհասներ նաև վառելափայտին:

Կառույցում հրդեհը բռնկվել է երեկոյան ժամերին: Սկզբում կրակը նկատել էր հարևանը և անմիջապես զանգահարել 112: Տեղում աշխատում էր 4 հրշեջ մեքենա և մոտ 15 հրշեջ-փրկարար:


| Print |