Լուրեր
Գողություն Ախալքալաքում.Գողերը մտել են անվանի բժշկի տունը

Հոկտեմբերի 28֊ի գիշերը Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի անվանի բժիշկ֊գինեկոլոգ Զոյա Ռայիսյանի տունը գողություն են արել։

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։ Հասցված վնասի քանակը դեռևս չի ասվում,սակայն, ըստ ականատեսների, գողերը տակնուվրա են արել տունը։ Գողության ընթացքում տանտերը տանը չի եղել, բժշկուհին հիվանդանոցում գիշերային հերթապահության է եղել։

Ոստիկանությունը ՔՕ 177 հոդվածի երրորդ մասի 《գ》 ենթակետով հարուցել է քրեական գործ, որը ենթադրում է «Բնակատեղի գողություն անկանոն ներխուժման ճանապարհով»։
Jnews.ge

| Print |