Լուրեր
Արմաթ ինժեներական լաբորատորիայի բացումն Ախալցիխեում
Նոյեմբերի 1-ին Ախալցխայում բացվեց Արմաթ ինժեներական լաբորատորիա։

Բացման արարողությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր Հայաստանի եւ Վրաստանի տարբեր շրջաններից։ Հյուրերի շարքում էին «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ։

Համերգային ծրագրից հետո միջոցառումը շարունակվեց Արմաթ լաբորատորիայում, որտեղ հոգեւորականները կատարեցին տնօրհնեքի արարողություն, իսկ մարդիկ հնարավորություն ունեցան ծանոթանալու Արմաթ լաբորատորիային։

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներիային և մաթեմատիկային։ Տեղեկացնում են հիմնադրամից։

Այս ծրագրի շնորհիվ շրջանի երեխաների առջև իր դռներն է բացում ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը:

Ախալցիխեում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման ծրագիրը ֆինանսավորել է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամը:

«Արմաթ»-ների հիմնման ծրագիրը Վրաստանում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի վրաստանյան ներկայացուցչության կողմից «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» հետ համագործակցությամբ:


| Print |