Լուրեր
Ախալցիխե-Ադիգենի ճանապարհին ավտովթարում 2 երիտասարդ է մահացել
Ավտոճանապարհային դեպքը տեղի է ունեցել Ախալցիխե-Ադիգենի կապող ճանապարհին՝ Փարեխայի մոտ:  Ավտովթարի հետևանքով մահացել է 2 երիտասարդ տղամարդ: Մեքենայում գտնվողներից մեկը՝ 25-ամյա Թ.Ս.-ն ստացել է մարմնի վնասվածքներ:  Նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց:

«Բազմաթիվ վնասվածքներ ուներ: Հավանաբար,  վնասված էր նաև ողնաշարը: Այդ իսկ պատճառով շտապ ուղղարկեցին Թբիլիսի»,- ասում է հիվանդանոցի մենեջեր՝ Խաթունա Կեկելիշվիլին:

Երկու մահացած երիտասարդներն էլ՝ 25-ամյա Գ.Թ.-ն և Մ.Կ.-ն ապրում էին Ախալցիխեում:

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) համաձայն:

| Print |