Լուրեր
«Ծանր իրավիճակում է»,- ավտովթարում տուժած տղային պատրաստվում են վիրահատել

 

24-ամյա երիտասարդ տղան, ով վնասվել է Ախալցիխե-Ադիգենի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից, գտնվում է Թբիլիսիի վնասվածքաբանական հիվանդանոցում: Հիվանդանոցի մենեջերի խոսքով, իրավիճակը բավականին ծանր է:

«Հիվանդը գտնվում է արհեստական շնչառության սարքերի տակ: Ունի պարանոցի հինգերորդ-վեցերորդ մասի կոտրվածք, ողնաշարի լարի վնասվածք և աջ ազդր ոսկորի կոտրվածք: Նրան պատրաստում են վիրահատության, բայց իրավիճակը դեռ շատ ծանր է: Չգիտենք ինչի սպասենք: Երկու վիրահատություն է պետք
»,- ասում է Բուբա Շալամբերիձեն:

Հատկանշական է, որ ավտովթարը տեղի է ունեցել Փարեխայի մոտ, նոյեմբերի 22-ի լուսադեմին: Ավտովթարի հետևանքով մահացել է 2 երիտասարդ տղա:  Նրանք բոլորը ապրում էին Ախալցիխեում:

Այլ տեղեկություններ
Ախալցիխե-Ադիգենի ճանապարհին ավտովթարում 2 երիտասարդ է մահացել

| Print |