Լուրեր
Հենզել Մկոյանի ընտանեկան ընկերության գործով հետաքննություն է սկսվել (Վիդեո)
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն ծառայությունը հետաքննություն է սկսել իշխող «Վրացական երազանքի» Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի ընտանիքին պատկանող «Մեեկ» ընկերության գործով:

Արդեն 7 տարի է, ինչ Ախալքալաքում և Նինոծմինդայում պետական ​​գործակալությունները վառելիք են գնում «Վրացական երազանք»-ի մեծամասնական պատգամավորի ընտանիքին պատկանող «Մեեկ» ընկերությունից:

Նշանակալի է, որ Հենզել Մկոյանի ընտանիքին՝ եղբորն ու որդիներին պատկանող ՍՊԸ-ները Նինոծմինդայում և Ախալքալաքում տենդերները բացարձակապես շահելով՝ արդեն կես միլիոն լարի շահույթ են ստացել:

1999 թվականից Հենզել Մկոյանն անընդմեջ Վրաստանի խորհրդարան է անցնում մեծամասնական ընտրակարգով: Նա առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից՝ 1999-ից 2008 թվականներին, իսկ հետո «Միացյալ ազգային շարժում» կուսակցության՝ 2008-2012 թվականներին: 2012-ի իշխանափոխությունից մինչ օրս Մկոյանը կրկին ներկայացնում է իշխող կուսակցությունը:

Վերջին տարածված նյութերը Հենզել Մկոյանի մասին կարդացեք ներքևում

Հերթը կհասնի նաև Հենզել Մկոյանին. Էլիսաշվիլին նախատեսում է այցելել Նինոծմինդա

«Սերժ Սարգսյանն էլ Հայաստանում կառավարությունը վերջացրեց ստի պատճառով»,- Արսեն Կարապետյան

Հենզել Մկոյանը դեմ է օրինագծին


| Print |