Լուրեր
Ախալքալաքում ավտովթարի հետևանքով կին է մահացել

 

Քաղաք Ախալքալաքի Ազատության փողոցում մոտ 35-ամյա կնոջը վրաերթի են ենթարկել: Volvo մակնիշի ավտոմեքենան հարվածել է կնոջը: Երիտասարդ կինը տեղում մահացել է: 

Ավտոճանապարհային դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին, ժամը 19:00-ի սահմաններում: Տեղեկության նախնական աղբյուրը jnews լրատվական կայքն է: 

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) համաձայն:

| Print |