Լուրեր
Վրաստանում տեխզննում չեն կարողանա անցնել ավտոտրանսպորտային միջոցները, որոնք կունենան ավելի քան 10 տարվա անվադողեր
Վրաստանում, բոլոր ավտոտրանսպորտային միջոցները, որոնք կունենան ավելի քան 10 տարվա անվադողեր, տեխզննում չեն կարողանա անցնել: Սահմանափակումը ուժի մեջ է մտնելու 2020 թվականին:

Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության ցամաքային տրանսպորտի ծառայության ղեկավար Շալվա Ուրիադմղոփելին:

«Ապրիլի մեկից սահմանափակումներ են գործելու անվադողերի հետ կապված: Անվադողերն ունեն ժամկետ, համապատասխանաբար, ավտոտրանսպորտային միջոցների անվադողերը տեխզննման ժամանակ պետք է լինեն առավելագույնը 10 տարվա»,-
նշել է Վրաստանի Առաջին ալիքի հետ զրույցում Շալվա Ուրիադմղոփելին:

1tv.ge
| Print |