23-ամյա տղային, ում գտել էին սառած, հուղարկավորել են (Վիդեո)
13:53 / 12.01.2020
Ախալքալաքի գյուղերի - Մաջադիայի և Օլավերդի հարակից տարածքում՝ անտառում 23-ամյա տղային գտել են սառած: Նրան հուղարկավորել են:
Համագյուղացիների խոսքերի համաձայն, երիտասարդին բազմիցս տեսել են գյուղերի անտառներում, քայլելիս: Նրա քույրը ապրում էր անտառի մոտ, իսկ տղան հաճախ էր այցելում նրանց:
Երիտասարդ տղամարդուն իրավապահների հետ փնտրել սկսել են հունվարի 6-ին, երեկոյան ժամը 18:00-ից հետո:
Մաջադիայում դեռևս մտածում են, որ հավանաբար տղան ընկել է ճանապարհից անտառի փոքրիկ ձորի մեջ, որտեղից դուրս գալը շատ դժվար է եղել, իսկ հանգուցյալը ստորին վերջույթների շարժման հետ կապված խնդիրներ է ունեցել:
Ներքին Գործերի Նախարարությունում ասում են, որ բռնության որևէ նշան չեն նկատել:
Հետաքննությունը, որը սկսել է Վրաստանի քրեական օրենսգրքի 116-րդ՝ «Անզգուշությամբ մահ պատճառել» հոդվածի համաձայն, դեռևս շարունակվում է: