Լուրեր
Կոնգո-Ղրիմի ախտանշանով Ախալցիխեից տղամարդուն տեղափոխել են Թբիլիսի

 

39 տարեկան տղամարդուն երկու օր է, ինչ Ախալցիիխեից տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոց: Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին Կոնգո-Ղրիմի վարակը: Մկանային ցավեր, բարձր ջերմություն, արյունահոսություն քթից, բերանից և ականջներից: Այս պատճառով բժիշկների մոտ առաջացել էր կասկած և նրան տեղափոխել էին Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների հիվանդանոց: 

Թբիլիսիում պարզվեց, որ նա հիվանդ է ոչ թե Կոնգո-Ղրիմի, որը սուր վարակիչ հիվանդություն է և փոխանցվում է տզի խայթոցների միջոցով, այլ լեյկեմիա հիվանդությամբ: 

"Տեղափոխել են Թբիլիսիի հիվանդանոց: Որքանով որ տեղյակ եմ, Կոնգո-Ղրիմի վարակը չի հաստատվել»,- ասում է կլինիկայի մենեջեր՝ Ռևազ Կուճուխիձեն:

Հիվանդանոցում ասում են, որ տղամարդու իրավիճակը ծայրաստիճան է: 

«Այսօր ստացել ենք պատասխանները, որոնք բացասական են: Կոնգո-Ղրիմը չի հաստատվել: Ծայրաստիճան կրիտիկական, ծանր իրավիճակում է: Նա դեռ մնում է վերակենդանացման բաժնում»,- 9-րդ ալիքի մոտ ասում է հիվանդի բուժող բժիշկը Թբիլիսիում՝ Թինաթին Գափրինդաշվիլին: 

39-ամյա Ա.Բ.-ն ապրում է Ախալցիխեում: Ըստ հարազատների, տղամարը բժոշկների օգնությանը դիմել է վատանալուց մի քանի օր անց, երբ վատացել է առողջական վիճակը: 


| Print |
თეგები: ყირიმ კონგო /