Վրաստանը կորոնավիրուսի տարածման ռիսկի գոտում է (Տեսանյութ)
16:23 / 28.01.2020
Վրաստանը Եվրոպայի հիվանդությունների վերահսկման կենտրոնի դասակարգմամբ ռիսկի գոտում է:
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից զոհված մարդկանց թիվը հասել է 106-ի: Վերջին 24 ժամում վարակվածների թիվը գրեթե կրկնապատկվել է և այժմ կորոնավիրուսով վարակված է 4515 մարդ: 976 մարդու առողջական վիճակ ծայրահեղ ծանր է:
Չինաստանից Վրաստան ժամանել է կին, ում մոտ ախտորոշել են վիրուսային հիվանդություն: Արդյոք սա կորոնավիրուսի առաջին դեպքն է, թե ոչ, դեռևս անհայտ է: